Նիստից առաջ ակցիա՝ ընդդեմ կառավարության որոշման

>

Այսօր ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի Սևանա լճից հավելյալ 40 մլն խմ ջրառ իրականացնելու նախագիծը, որ խորհրդարան է բերել կառավարությունը:

Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս ԱԺ-ի դիմաց նիստից առաջ ակցիա են իրականացնում բնապահպանները, բայց, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարվա ակցիան անհամեմատ սակավամարդ է:

Նրանք «Սևանը նաև մերն է» գրությամբ պաստառներ են պահել և դեմ են արտահայտվում Սևանից հավելյալ ջրառին:

Մանրամասները՝ ավելի ուշ։

Մեկնաբանություն
X