Անվտանգության մյունխենյան կոնֆերանսը սենատոր Մըքքեյնի անունով մրցանակ է սահմանել

Անվտանգության մյունխենյան կոնֆերանսը սահմանել է մրցանակ սենատոր Ջոն Մըքքեյնի անունով, որը ծանր հիվանդությունից հետո իր մահկանացուն կքնեց օրերս։

Այս մասին հայտնում է DW-ն՝ վկայակոչելով կազմակերպության մամուլի խոսնակ Յոհանես Շմիդտի տարածած հայտարարությունը։

Մրցանակը լինելու է ամենամյա։ Մրցանակին կարող են արժանանալ դիսերտացիոն այնպիսի աշխատանքների հեղինակները, որոնք հատկապես «մոտ կլինեն Մըքքեյնի սրտին»։ Խոսքն այս դեպքում անդրատլանտյան հարաբերությունների, զինված ուժերի նկատմամբ պառլամենտական վերահսկողության եւ արեւմտյան պետությունների ունեցած բարոյական պատասխանատվության մասին է։

Մեկնաբանություն
X