«Ժամանակ». Սամվել Բաբայանն ակտիվանում է. նա կհամագործակցի «Սասնա ծռերի» հետ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը վարձակալել է ՕՐՕ դաշինքի Երեւանի Վարդանանց փողոցի ընդարձակ գրասենյակը եւ առաջիկայում սկսելու է ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներ, թեեւ ՕՐՕ դաշինքի մաս կազմող ուժերից ոչ մեկի հետ չի համագործակցելու:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սամվել Բաբայանը կհամագործակցի նոր ձեւավորվող «Սասնա ծռեր» կուսակցության հետ:

Չի բացառվում, որ Սամվել Բաբայանը ստվերային համագործակցություն ծավալի Ռոբերտ Քոչարյանի հետ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Արցախի նախագահ Բակո Սահակյանի դեմ հնարավոր զանգվածային գործողությունների կոնտեքստում Սամվել Բաբայանը հենց իրեն է դիտարկում որպես Բակո Սահակյանի իրավահաջորդ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X