Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Երեւանում

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 28-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան 1-39 շենքերի (կենտ համարներ), Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան փողոցի՝ անհատական տնատիրություների, Լեւոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան, Գ. Զոհրապ, Չուխաջյան, Սիսակյան, Մելիքյան, Պարսեղով փողոցների, Խ. Խաչատրյան, Վշտունի, Միրաքյան փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանություն
X