«Ժամանակ». Սեպտեմբերի 1-ից Վրաստանն արգելելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի ներկրումը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից արգելվելու է ցամաքային վերգետնյա տրանսպորտով դեպի Հայաստան ցորենի ներկրումը։ Ներկրող ընկերություններն արդեն զգուշացվել են, որ այլեւս չեն կարող Ռուսաստանից ցորենը ներկրել Վրաստանի տարածքով։ Փոխադրումները պետք է իրականացվեն միայն Փոթիի նավահանգստով։

Բեռնափոխադրող ընկերություններն արդեն բարձրաձայնում են հնարավոր ռիսկերի մասին եւ նամակով տեղյակ են պահել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով հրատապ արձագանք, քանի որ խնդիրն ունի ստրատեգիական նշանակություն։

Ըստ ներկրողների՝ ցորենի ներկրումը ՌԴ-ից ՀՀ կունենա միայն մեկ ճանապարհ, այն է՝ ծովային ճանապարհը, որը մեծապես կախված է եղանակային պայմաններից։ Բացի դրանից՝ նման իրավիճակում գնաճն անխուսափելի է լինելու՝ մոտավոր հաշվարկով 50 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ մեկ տոննայի համար։ Բազմաթիվ մանր ձեռնարկատերեր (բեռնափոխադրումով զբաղվող, վարորդներ եւ այլն) գործազուրկ են դառնալու։

Կառավարությունը դեռ չի արձագանքել բեռնափոխադրողների նամակին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X