«Հրապարակ»․ Մեծ գումարներ յուրացրած «հայտնի» հաշվապահին ձերբակալել են

Մենք ժամանակին գրել ենք Տեղեկատվության եւ գրահրատարակչության կոմիտեի հաշվապահի «հերոսությունների» մասին․ մոտ 2 տարի առաջ նա մեծ գումարներ էր փոխանցել անհայտ ուղղությամբ, ապա արձակուրդ վերցրել ու անհետացել։

Այդ օրերին նոր նշանակված պետը՝ Վաչիկ Սարգսյանը, ով փոխարինել էր Էդվարդ Միլիտոնյանին, սպասել էր մինչեւ հաշվապահի արձակուրդի ժամկետը լրանա եւ դիմել էր իրավապահներին։ Դեպքով քրեական գործ էր հարուցվել եւ հետախուզում հայտարարվել։ Երեկ տեղեկացանք, որ հաշվապահը հայտնաբերվել է՝ նրան ձերբակալել են Մոլդովայում եւ շուտով կտեղափոխեն Հայաստան։

Մեկնաբանություն
X