Սրտի երկու կաթված․․․

Դեն Բիլզերյանն արտաքին տեսքից հաղթանդամ, հզոր, հրեշտակներով շրջապատված, հաղթական։

Կարդում եմ որոշ տվյալներ նրա անձնական կյանքից՝ Դենը 30 տարեկան հասակում ստացել է սրտի երկու կաթված։ Սրտի երկու կաթված․․․ Այդքանով հանդերձ նա Դենն է՝ ինչպիսին տեսնում եք․․․

Հզոր, հաղթական, կանանցով շրջապատված։ Նա ձեռնոց է նետում ճակատագրին։

․․․Իսկ թե ինչով է հայտնի, այդ հարցը մեր տղամարդիկ շատ են բարձրացնում, կասեի՝ ապրելու անհագուրդ ուժով։ Դա մեր օրերում եզակի երևույթ է․ մարդ իր կյանքը ապրելու փոխարեն ողջ կյանքում ապրում է ուրիշի կյանքով։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X