Մոսկվայում տեղի են ունեցել ՌԴ եւ ՉԺՀ Զինված ուժերի ԳՇ ղեկավարների բանակցություններ

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Չինաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբների ղեկավարներ Վալերի Գերասիմովի եւ Լի Ծոչենի բանակցությունները։

Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ հիմնականում քննարկվել են երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային օրակարգի արդիական հարցերին։ Հատկանշական է այն, որ չինացի բարձրաստիճան զինվորականն առաջին անգամ է արտասահմանյան այց կատարում եւ որպես առաջին երկիր ընտրվել է Ռուսաստանը։

Մեկնաբանություն
X