Ոստիկանությունը պարզաբանում է Ամուլսարում տեղի ունեցած միջադեպը

Որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Ամուլսարի հանքին հարակից տարածքներում օգոստոսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել, ընդհարվել են Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները։

Վերոնշյալի վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է:

«Հայտնում ենք, որ ոստիկանությունը ծառայություն է իրականացնում տեղում: Ոստիկանությունում կողմերից ստացվել են տարաբովանդակ ահազանգեր ու հաղորդումներ, որոնք քննարկման առարկա կդառնան, և ցանկացած իրավախախտման կտրվի իրավական գնահատական:

Կողմերին կոչ ենք անում չսրել իրավիճակը, ինչպես և ԶԼՄ-ներին՝ տրվող իրարամերժ տեղեկություններով չփորձել թյուրիմացության մեջ գցել հասարակությանը:

Մեկնաբանություն
X