Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում արտակարգ դրություն է մտցվել

Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասի Միխայլովսկի եւ Օկտյաբրսկի շրջաններում մտցվել է արտակարգ դրություն։ Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը։ Պատճառը հորդառատ անձրեւներն են։ Միայն Ուսուրիյսկի շրջանում մեկ օրվա մեջ տեղացել է 86 մմ տեղումներ։

Մեծ թվով տներ եւ մենատնտես գյուղացիական տնտեսություններ տուժել են հեղեղումների պատճառով։ Իշխանությունները հաշվում են վնասները նահանգապետի հատուկ ֆոնդից փոխհատուցում տրամադրելու համար։ Մեկ տան հաշվով փոխհատուցումը կազմելու է 10 հազար ռուբլի, եթե միայն տունն է վնասվել, իսկ եթե վնասվել է նաեւ տնտեսությունը, գումարը ավելանում է։

Մեկնաբանություն
X