ԿԳ նախարարն ու իր տեղակալները օգոստոսյան խորհրդակցություններ են անցկացնում Հայաստանով մեկ

Հանրապետության ողջ տարածքում շարունակվում են Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի եւ նրա տեղակալների օգոստոսյան խորհրդակցությունները։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը։

Նախարարը չի այցելելու Կոտայքի, Շիրակի եւ Արագածոտնի մարզեր, քննարկումները այդ մարզերում կազմակերպել են նրա տեղակալները:

Խոսնակի փոխանցմամբ՝ օգոստոսյան խորհրդակցությունները կեզրափակվեն Երեւանում։ Մայրաքաղաքում խորհրդակցությունը տեղի կունենա օգոստոսի 29-ին։

Մեկնաբանություն
X