Քիշնևում բողոքի ցույցեր են

Քիշնեւում կրկին բողոքի ցույցեր են։ Ֆեյսբուքյան իր էջում հանրահավաքներին անդրադարձել է նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Այն, ինչ արեցին կուսակցությունները Ազգային Մեծ ժողովի հրապարակում, պարզապես ամոթ է եւ խայտառակություն ժողովրդավարության համար։ Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում երկրի Անկախության տոնի նախօրեին։

Որեւէ մեկն իրավունք չունի ժողովրդին իր քաղաքական նպատակների համար օգտագործելու»։ Նա նաեւ զգուշացրել է, որ չափազանց վտանգավոր է այն, որ փողոցներում տիրող ատելությունն ու քաոսը կարող է հասնել նաեւ երկրի պառլամենտ։

Մեկնաբանություն
X