Ավիավթար Միացյալ Նահանգներում․ կա 4 զոհ

ԱՄՆ-ում չորս մարդ է զոհվել պարաշյուտիստներ տեղափոխող ինքնաթիռի կործանման հետեւանքով։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Ջորջիա նահանգի արեւելքում։

Ինքնաթիռում եղել է հինգ մարդ, որոնց մեջ էլ՝ ծնունդով բելառուսցի ռազմական հրահանգիչ Ալեքսանդր Բախրիտցեւիչը։ Օդանավն ընկել է Սվայնսբորո քաղաքի օդանավակայանի ամառային թռիչքուղում։ Վթարի պատճառները պարզվում են։ Հայտնի է նաեւ, որ ինքնաթիռում եղածներից մեկը ողջ է մնացել եւ հոսպիտալացվել է։

Մեկնաբանություն
X