Չթույլատրված նկարահանման համար Ճապոնիայի քաղաքացուն արտաքսել են Հյուսիսային Կորեայից

Հյուսիսային Կորեայի իշխանությունները երկրից արտաքսել են Ճապոնիայի քաղաքացուն այն բանի համար, որ վերջինս առանց նախապես արտոնություն ստանալու նկարահանում է իրականացրել։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Համաձայն հրապարակման, Ճապոնիայի քաղաքացի Տոմոյուկի Սուտիմիտոն նույնիսկ հարցաքննվել է։

Նշենք, որ Փհենյանը նույնիսկ բարի կամք է դրսեւորել տղամարդուն արտաքսելով, քանի որ սովորաբար նման արարքի համար բանտարկություն եւ ավելի խիստ պատիժներ են նախատեսվում Հյուսիս-Կորեական օրենքներով։

Մեկնաբանություն
X