Ռուսաստանցիները ոստիկաններին օգնելու դիմաց կարող են ստանալ դրամական պարգեւներ

Ռուսաստանցիները կարող են ստանալ դրամական պարգեւներ, ընդհուպ մինչեւ մի քանի միլիոն ռուբլու տեսքով, իրավապահներին՝ հանցագործությունների բացահայտման գործում ցուցաբերած աջակցության, ունեցած տեղեկությունների տրամադրման դիմաց։

Այս մասին հայտնում է Lenta.ru-ն նշելով, որ ՆԳ նախարարության համապատասխան հրահանգն այսօրվանից արդեն մտել է ուժի մեջ։

Պարգեւատրումների գումարային չափը տատանվում է 50-10 միլիոն ռուբլի, ընդ որում, մինչեւ 500 հազար ռուբլի պարգեւատրումը կարող է սահմանվել տարածքային ոստիկանական մարմնի կողմից, մինչեւ 3 միլիոնը ՆԳ փոխնախարարի, իսկ 3-10 միլիոնը՝ նախարարի կողմից։

Վճարումը կկատարվի լրտուներին ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցումային եղանակով։

Նշենք, որ մինչ այս, լրտուներին դրամական պարգեւատրումներ տրամադրվում էին բացառիկ դեպքերում հատուկ ֆոնդից, առավել ծանր հանցագործությունների բացահայտման ժամանակ տրամադրած ինֆորմացիայի համար։

Մեկնաբանություն
X