Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում

Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փաբուխչյանը։

«Արմավիրի քաղաքապետի ժ/պ Դավիթ Խուդաթյանն առավոտյան տեղեկացրեց, որ Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում և քաղաքացիները ստիպված տաքսիներով են գալիս Երևան:

Խնդիրը տեղում հասկանալու և լուծում տալու համար գնում եմ քաղաք Արմավիր»:

Արմեն Փաբուխչյանը հույս է հայտնել, որ կկարողանան գտնել լուծումներ։

Մեկնաբանություն
X