Հրդեհ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. այրվում է խոտածածկ տարածք

Օգոստոսի 26-ին, ժամը 08:02-ին տեղեկություն է ստացվել, որ Զառիթափ գյուղի «Բնա» կոչվող տարածքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Հրդեհը մարվել է ժամը 07:50-ին:

Այրվել են 20 հա խոտածածկույթ, 100 գիհի և ջերմահարվել է 30 բերքատու ծառ:

***

Օգոստոսի 26-ին, ժամը 08:50-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Դեպքի վայրում են գտնվում 20 փրկարար ծառայող և անտառտնտեսության 5 աշխատակից:

Ժամը 12:20-ի դրությամբ սահմանվել է հերթապահություն:

Ժամը 20:10-ին աշխատանքներն ավարտվել են, կվերսկսվեն վաղը:

Մարվել է 20 ծխացող օջախ: Տեղում սահմանվել է հերթապահություն:

Մեկնաբանություն
X