Կրակոցներ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կան զոհեր եւ վիրավորներ

Կրակոցներ են հնչել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի Jacksonville Landing առեւտրի կենտրոնում, այն պահին, երբ այնտեղ ընթանում էր տեսախաղերի առաջնություն։

Նախնական տեղեկությունների համաձայն կրակոցներից տուժել է 11 մարդ, եւ զոհվել չորսը։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Կրակոցների հեղինակն ինքնասպան է եղել։

NBC News-ն էլ մանրամասնում է, որ կրակոցները դարձել են երեք մարդու մահվան պատճառ։ Հայտնի է նաեւ, թե ով է եղել կրակոցներ արձակողը։ Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ վերջինս ծնունդով Բալթիմորից է, 24 տարեկան։

Fox News-ն էլ մանրամասնում է, որ կրակոցներ արձակողը մասնակցել է առաջնությանը եւ պարտվել։ Նա արձակել է ընդհանուր առմամբ 12 կրակոց։ Կրկին տեղի ոստիկանական բաժանմունքից հայտարարել են, որ տուժածների թիվը կարող է աճել։

Մեկնաբանություն
X