Մերկելի համար ժողովրդավարության այսպիսի մակարդակն անսպասելի էր. տեսանյութ

Մերկելի համար ժողովրդավարության այսպիսի մակարդակն անսպասելի էր: Ռուս հայտնի լրագրող, բլոգեր Ալեքսեյ Ռոմանովն անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան կատարած այցին: Նա իր տեսանյութում հիացմունքով պատմում է, թե ինչպես են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Անգելա Մերկելը զբոսնել մարդաշատ վայրերում և շփվել քաղաքացիների հետ:

«Եթե Վրաստանում Մերկելին ընդունել են պաշտոնական ձեւով, հատուկ երաժիշտներով եւ հրավիրել, ցույց են տվել տեսարժան վայրերը, ապա Հայաստանուն Փաշինյանն ու Մերկելը քայլում են Երևանի Հյուսիսային պողոտայով: Ժողովրդի ու բարձրաստիճան պաշտոնյաների միջև ընդունված պատշաճ հեռավորությունը չկա: Ինձ մի պահ նույնիսկ թվաց, որ Մերկելի համար ժողովրդավարության այսպիսի մակարդակն անսպասելի էր»,- մեկնաբանում է բլոգերը:

Մեկնաբանություն
X