Նախկին քաղաքապետն այդպես էլ չիմացավ, որ Հրազդան գետը հոսում է քաղաքի միջով

Հրազդանի դրամատիկական թատրոնն ունի 12 աշխատակից, իսկ 2017թ.-ին թատրոնը կազմակերպել է 8 ներկայացում: Թատրոնին համայնքի բյուջեից տրամադրվել է 11 մլն.290 հազար 794 դրամ: Սա քաղաքապետարանի ամիսներ առաջ մեր հարցման պատասխանն է եղել: Հրազդանի քաղաքապետարան կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի նախկին պետ, այժմ քաղաքապետի խորհրդական՝ Անահիտ Նազարյանից հետաքրքվեցինք, թե առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի քաղաքապետարանը Հրազդանում մշակութային կյանքը աշխուժացելու ուղղությամբ:

Նազարյանը մեզ ասաց, որ Հրազդանում թավշյա հեղափոխությունից հետո արդեն իսկ աշխուժություն է նկատվում: Երիտասարդները տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս, Հրազդանում երեկոները ավելի հետաքրքիր են դարձել: Կփորձենք նաեւ այնպես անել, որ թատրոնն աշխուժացնենք, հրազդանցին հաճույքով թատրոն գնա: Թատրոնի հետ կապված մի պատմություն հիշեցի: Հրազդանի դրամատիկական թատրոնի շենքում համաշխարհային ջրերին նվիրված կինոփառատոն էր: Հյուր ունեինք՝ Անգլիական դեսպանատան կցորդը: Կինոփառատոնից հետո ինձ հարցրեց Հրազդանում կան գետեր, լճեր: Ասացի, որ ունենք Ծովինարի ջրամբարը, Իսկ Հրազդան գետն էլ անցնում է քաղաքի մեջտեղով՝ քաղաքը բաժանում է 2 մասի, գետից անունից էլ քաղաքը անվանվել է Հրազդան: Այդ ժամանակ նախկին քաղաքապետը մի այնպիսի հայացքով ինձ նայեց, ու վիրավորական տոնով ասաց, որ չես իմանում մի խոսիր, Հրազդան գետը ոնցա՞ քաղաքի միջով անցնում: Փաստորեն 16 տարվա քաղաքապետը այդպես էլ չնդունեց, ու չիմացավ, որ Քաղաքի միջով հոսում է Հրազդան գետը»:

Ի դեպ, օրեր առաջ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Նախարարը եղել է նաեւ Հրազդանի Դրամատիկական թատրոնում, զրուցել աշխատակիցների հետ: Ողջունել է թատրոնի անձնակազմի ջանքերը՝ պահպանելու կառույցը և դրա հետագա գործունեությունը:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X