Երեխաները բետոնի վրա են պարապմունքները անցկացնում. Հ/Կ-ի տնօրեն. լուսանկարներ

>

«Բուդոյան եղբայրներ» մարզական միություն հասարակական կազմակերպությունը 8 տարի է ինչ գործում է: Վարդենիսի և հարակից գյուղերից շուրջ 220 երեխաները հաճախում են մարզումների։ Սակայն այս պահին պարապմունքները դադարեցվել են, քանի որ կազմակերպությունը խնդրի առաջ է կանգնել՝ կապված մարզասրահի հետ. «Այս տարիների ընթացքում երեխաները մարզվել են փողոցում, անտառում, այգիներում, տարբեր դպրոցների բակերում և սպորտ դահլիճներում, վարձակալած տարածքներում, չվախենալով տարբեր եղանակային պայմաններից։

Ներկայումս Վարդենիսի համայնքապետարանը տրամադրել է մարզադահլիճ, որտեղ շատ վատ պայմաններ են: Տարածքն անգամ հատակ չունի: Ներկա դրությամբ մարզվողները պարապմունքից առաջ մի քանի դույլ ջուր են լցնում, որ փոշի չլինի: Նախնական ծախսերը կազմում են մոտ 785.000 դրամ։ Մենք Վարդենիսի հարակից գյուղերից մեր ֆինանսով երեխաներին բերում ենք Վարդենիս պարապմունքի եւ տուն ճանապարհում: Հիմա պարապմունքները դադարեցվել են: Մեզ բարարաներ են պետք, որ ֆինանսով օգնեն այդ տարածքը վերանորոգենք: 200-ից ավելի երեխաներ մեծ հաճույքով են հաճախում մարզումների, անգամ ծնողներն են շահագրգռված, ընկած այս ու այն կողմ բարերարներ են գտնում, որ իրենց երեխաները մարզվեն: Համայնքնպետարանին չենք էլ դիմում, գիտենք, որ չեն օգնի, անգամ երիտասարդության օրվա հետ կապված քաղաքապետարանը ոչինչ չարեց», -մեզ հետ զրույցում ասաց «Բուդոյան եղբայրներ» մարզական միության ՀԿ-ի տնօրեն՝ Արմեն Բուդոյանը:

Ըստ տնօրենի՝ աջակցության համար դիմել են մարզպետարան, նախարարութուն, անգամ Գագիկ Ծառուկյանին են նամակ գրել, սակայն ապարդյուն ոչ մի կառույց աջակցության ձեռք չի մեկնել: Այդպիսի պայմաններում սաները մասնակցել են բազմաթիվ միջոցառումների, առաջնությունների և մրցաշարերի, ինչպես ՀՀ-ում այնպես էլ արտերկրներում, բարձր են պահել երկրի մարզական պատիվը: Կազմակերպությանն ու երեխաները խնդրում են բարերարներին իրենց փոքր լուման ունենան մարզասրահը վերանորոգելու համար: Օգնողներ ցանկացողները կարող են զանգահարել՝ 094-24-41-21 Արմեն Բուդոյանին:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X