Գորգերի ավանդական լվացում «Որդան կարմիր» թանգարանում. լուսանկարներ. տեսանյութ

Հայկական գորգի ազգային կենտրոնը կոչ է անում ամառն ավարտել գորգ լվանալու հին ու բարի ավանդույթով: Իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Դեռ ոչ վաղ անցյալում մայրաքաղաքի բակերում լվացվող գորգը համախմբում էր բոլորին՝ մեծից փոքր: Սկսվելով մի տնից այն տարածվում էր ողջ բակով ու շարունակվում երբեմն մի քանի օր: Այն պարզապես գորգ լվանալու գործընթաց չէր, ծես էր, իրադարձություն, մարդկային ջերմ շփում:

Վստահ ենք, որ այս նախաձեռնությունը լայն արձագանք կգտնի ու մեզ կմիանան մայրաքաղաքի մյուս բակերից։ Կարող եք գորգերը լվանալ, լուսանկարել ու տեղադրել համացանցում հետևյալ հաշտեգերով՝ #գորգլվա, #rugwash։

Համախմբվելով հայկական գորգի բազմախորհուրդ զարդանախշերի շուրջ՝ վերականգնենք հին հայկական ավանդույթը, որն այդքան կոլորիտային էր մեր Երևանի համար»:

Մեկնաբանություն
X