Մեր տղաները ապացուցեցին թուրք ասկյարին, որ մեր ազգը միշտ հզոր է. Սասուն Միքայելյան

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր տեղի է ունենում Արցախյան հերոսամարտի զոհերին նվիրված հուշահամալիրի բացման արարողությունը, որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, Արամ Սարգսյանը, Նաիրա Զոհրաբյանը, նախարարներ, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և այլ գործիչներ:

Հուշարձանի բացման արարողությունը ընձեռնվեց ՊՆ Դավիթ Տոնոյանին եւ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին, ով այնտեղ էր իր թոռնիկի՝ Կոմիտասի հետ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Աժ պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ իր խոսքում նշելով, որ հուշահամալիրը կառուցվել է ոչ թե պարտադրանքն է, այլ պարտք Հայրենական մեծ պատերազմի, արցախյան ազամարտում զոհված տղաների համար. «Մեր տղաները ապացուցեցին թուրք ասկյարին, որ մեր ազգը միշտ հզոր է, մեր պետությունը կա ու կանգուն կմնա: Փառք մեր տղաներին:

Նախորդ իշխանություններից եկել է ճնշելու, բարձրամտությունը, նսեմությունը, մենք պետք է գնանք դեպի ժողովրդավարությունը: Անեմ ինչ ժողովրդի ձեռքում է եւ ժողովրդի կամքով: Մենք կերտեցինք դարբնոց՝ հույսի, հավատի, արիության, եւ այդ դարբնոցով մեր ապագա սերունդը պետք է ավելի ամրապնդվի եւ գնա առաջ»: «Հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը մարդկային գիտակցության ամենաբարձր կետն է, դրանից ավելի բարձր կետ գոյություն չունի: Ինչի՞ համար են զոհվել զոհվողները, մի՞թե հանուն մահվան: Զոհվողները զոհվել են հանուն կյանքի, եւ ամեն զոհվողի հետ ամեն ապրողի պատասխանատվությունը ավելի է մեծանում: Ինչի՞ համար ենք մենք կանգեցնում ավելի բարձր հուշարձաններ, արդյո՞ք զոհվածների համար: Ես կարծում եմ ո´չ: Այս հուշարձանները մենք կանգնեցնում ենք մեզ համար, որ ամեն անգան հուշարձանների մոտով անցնելիս եւ նրանց նայելիս վերգտնենք մեր ամոթը, եթե մի պահ կորցրել ենք, վերգտնենք արդարությունը, եթե պարզի, որ անարդար ենք եղել, գիտակցենք մեր սխալը եթե պարզի, որ սխալ ենք գործել, հայցենք ներողություն, եթե մեր հայրենակցի եւ որեւէ քաղաքացու նկատմամբ անարդար ենք վարվել: Ոժեղանանք, եթե որեւէ տեղ թուլություն ենք ցուցաբերել, հպարտանանք, եթե որեւէ տեղ նսեմացել ենք, եւ ի վերջո ժպտանք , որովհետեւ այս տղաներ չեն զոհվել դժբախության համար, այլ երջակություն բերելու համար, եւ դրա համար նրանք արել են առավելագույնը»,-իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միջոցառման ընթացքում հնչեց երգ-երաժշտություն, գեղեցիկ կատարումներով հանդես եկավ «Նինահար» պարային համույթը:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X