«Տրանս Կոմֆորտի» նախկին սեփականատերը՝ Պալաչի մասին (տեսանյութ)

Շարունակվում է Պալաչի՝ Արթուր Հարությունյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ծագած վեճը։ Պալաչը, հիշեցնենք, նախկինում գոյություն ունեցած «Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատերն էր, որը հետո սնանկացավ և անցավ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոցնեռնի ձեռքը։ Պալաչը հիմա վերադարձել և որոշելէ դատի տալ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամին՝ իր տրանսպորտային ընկերությունները՝ «Քինգ Դելյուքսը» և «Տրանս Կոմֆորտը», անվճար բարեգործական երթուղու միջոցով միտումնավոր սնանկացման տանելու համար։ «Էպիկենտրոնի» հետ զրույցում «Տրանս Կոմֆորտ» ընկերության նախկին սեփականատեր Արմեն Բաղդասարյանի հետ, ով պատմել է, թե ինչպես է տարիներ առաջ իր ընկեր Արթուր Հարությունյանն իրեն համոզել իր՝ Հարությունյանի անունով գրանցել իրեն պատկանող գույքն ու ինչպես է հետո տիրացել իր` 1 միլիոն 200 հազար դոլար արժողությամբ բիզնեսին։

Մանրամասն՝ տեսանյութում

Մեկնաբանություն
X