Մեկ շաբաթում Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 2500 կրակոց. Հայկական կողմը չի պատասխանել. Արցախի ՊՆ

Օգոստոսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ մարտական խնդիրը:

Մեկնաբանություն
X