Իրավունք

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում խուզարկել են կալանավորին տեսակցության եկած որդուն. Գուլպայի մեր բջջայյինի մարտկոց եւ փող են գտել

Օգոստոսի 20-ին օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Տ. Ս.-ին կարճատեւ տեսակցության եկած որդուն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ զննությամբ վերջինիս ձախ ոտքի գուլպայի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված բջջային հեռախոսի մարտկոց, իսկ աջ ոտքի գուլպայից՝ 15.000 ՀՀ դրամ:

Մեկնաբանություն
X