Իրավունք

Դին հողին է հանձնվել, բայց նմուշները կան․ Ալեք Ենիգոմշյան

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, թե Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մինչ այդ նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ամբողջ ծավալով չէին բացահայտում քրեական գործի նախաքննության համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։

«Հիմադիր խորհրդարանի» առաջնորդ Ալեք Ենիգոմշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արթուր Սարգսյանի մահը ունի երեք հանգամանք․ «Իր առաջին ձերբակալումից հետո, արդեն այն ժամանակ իր եւ իր պաշտպանյալի կողմից Արթուր Սարգսյանի առողջական վիճակի հետ կապված տվյալները ներկայացվել էին, որոնք անհամատեղելի էին կյանքի հետ, հինգ ամիս հետո բաց թողեցին, բայց նրանք նենգորեն փետրվարի սկզբին նենգությունը շարունակեցին, այն ժամանակ քննչական խմբի ղեկավարը հանձնարարեց բժշկական քննություն, եղավ եզրակացություն, որ, այո, նրա հիվանդությունները անհամատեղելի են կալանքի հետ, բայց դա ձեռ չտվեց իշխանություններին։ Երկրորդ քննությոնը պատվիրվեց,որ եզրակացութունը լինի, որ, անհամատեղելի չեն կալանքի հետ։ Երբ այդ պատասխանը ունեցավ քննչական խմբի ղեկավարը, Արթուրը Սարգսյանը երկրորդ անգամ կալնավորվեց եւ հացադուլի դիմեց։ Նրա մահվանից հետո կա երրորդ հանգամանքը՝ իր դիահերձման հանգամանքը․ այն ժամանակ պաշտպանական կողմը պահանջեց, որ միջազգային փորձագետ հրավիրվի եւ փորձագետը եկավ Վրաստանից, չնայած խնդրվել էր, որ դիահերձումը լինի փորձագետի ներկայությամբ, այդպես չարվեց։ Պահանջվեց, որ նմուշնեը հասու լինի փորձագետին, բայց ցույց չտվեցին։ Հետւաբար, ես՝ ինքս, որ մասնագետ չեմ, այս երեք հանգամքները կան»։

Ենիգոմշյանը նշեց՝ նույն ՀՔԾ-ն, որ էական դերակատարություն է ունեցել Սարգսյանի մահվան գործում, այժմ նոր փորձաքննություն է նշանակել։ Սակայն, հույս հայտնեց, որ այս անգամ քննությունը արդար կլինի, եւ ճշմարտությունը կբացահայտվի։

Մեր զրուցակցի խոսքով՝ չի կարող ասել արտաշիրիմում կլինի՞, թե՞ ոչ․ «Ես չեմ կարող ասել։ Նմուշները պահվել էին, միգուցե նմուշները բավարար են, բավարար չեն։ Դին հողին է հանձնվել, բայց նմուշերը կան, բայց դրանք գուցե իրենց մասնագիտական փորձաքննությունը կունենան»։

Մեկնաբանություն
X