Ակտիվիստներն ու ոստիկանները՝ այսուհետ միասին (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ ընթանում է ոստիկանապետին կից հասարակական խորհրդի առաջին նիստը: Խորհրդակցական մարմնում ընդգրկված են մի շարք ՀԿ ներկայացուցիչներ, քաղակտիվիստներ, ոստիկանության նախկին ծառայողներ, լրագրողներ:

Խորհուրդը ստեղծվել է ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակման և այդ ուղղություններով որոշումների ընդունմանը հասարակությանը մասնակից դարձնելու անհրաժեշտությունից ելնելով, գերակա համարելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը, ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու, ինչպես նաև ոստիկանության գործունեության լայն հրապարակայնությունն ապահովելու նպատակով` գործունեության ավելի քան յոթ տարի դադարից հետո, ՀՀ ոստիկանության պետի նախաձեռնությամբ, կազմավորվեց ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X