Հայտնի է ՀԱՊԿ-ում Ադրբեջանին կարգավիճակ տալու օրը

ՀԱՊԿ-ում դիտարկվում է Ադրբեջանին որևէ կարգավիճակ տալու հարցը։ Օգոստոսի 16-17-ը Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացվել ՀԱՊԿ անդամ պետությունների համապատասխան ներկայացուցիչների հետ՝ փաստաթղթերի փաթեթը կողմերի հետ համաձայնեցնելու համար։ Նախատեսվում է ՀԱՊԿ ռազմական բլոկում Ադրբեջանին տալ դիտորդի կարգավիճակ։

Քարտուղարությունում տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում առաջարկվող փաստաթղթերի փաթեթը համաձայնեցվել է կողմերի հետ։ Սպասվում է, որ առաջիկայում նախագծերը կներկայացվեն ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդներին։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ կարգավիճակի հարցն արդեն սեպտեմբերի 7-8-ին կլուծվի։ ՀԱՊԿ-ում Ադրբեջնին կարգավիճակ տալու, հնարավոր անդամակցության վտանգների մասին կարդացեք այս հղումով։

Մեկնաբանություն
X