«Հրապարակ»․ Փոխվարչապետների գրասենյակները դեռ ձեւավորված չեն

Թեպետ նոր կառավարությունը 3 ամիս է, ինչ ձեւավորվել է, սակայն փոխվարչապետների գրասենյակները դեռ ձեւավորված չեն։ 1-ին փոխվարչապետի գրասենյակում՝ 19, մյուս 2 փոխվարչապետների մոտ 15 հաստիք է նախատեսված։ Միրզոյանն ունի միայն գրասենյակի ղեկավար, մեկական խորհրդական եւ օգնական, 2 վարչություններից մեկում՝ մարդասիրական ծրագրի վարչությունում, ժամանակավոր պետ, իսկ հակակոռուպցիոնում դեռ ոչ մի նշանակում չի եղել։

ԲՀԿ-ական Մհեր Գրիգորյանի աշխատակազմն ավելի մարդաշատ է․ գրասենյակի ղեկավար, 2 օգնական ու խորհրդական, արարողակարգի պատասխանատու։ Տիգրան Ավինյանն էլ ամբողջությամբ չի համալրել գրասենյակը՝ ղեկավար, 3 խորհրդական եւ օգնական, արարողակարգի պատասխանատու։ Առհասարակ, անհասկանալի է, թե ինչ իմաստ ուներ փոխվարչապետների գրասենյակներ ձեւավորելը եւ հաստիքացուցակն այդքան ուռճացնելը։

Մեկնաբանություն
X