Կարծում եմ՝ այս այցելությունը ցույց է տալիս Եվրոպայի լավ վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ. Արմեն Սարգսյան (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զբոսնում էին Երևանի կենտրոնում:

Նրանք Հյուսիսային պողոտայով Անգելա Մերկելի հետ քայլեցին, հասան Աբովյան փողոց, որտեղ արդեն Մերկելին հրաժեշտ տվեցին. կանցլերը մտավ «Ալեքսանդր» հյուրանոց, որտեղ էլ նա այսօր կգիշերի:

Վերջում, երբ Արմեն Սարգսյանը ուզում էր նստել մեքենան և հեռանալ, Hraparak.am-ը մի քանի հարց ուղղեց նրան: Նա նշեց, որ իր կարծիքով՝ այս այցելությունը ցույց է տալիս Եվրոպայի լավ վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X