Մերկելի ու Փաշինյանի «երևանյան զբոսանքը» (տեսանյութ)

>

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լա Պիացա սրճարանում էին։ Ողջ Հյուսիսային պողոտան ու Աբովյան փողոցը շրջափակված էր ոստիկանների ու անվտանգության աշխաակիցների կողմից։ Մինչ սրճարան մտնելը, նրանք կարճ զբոսանք կատարեցին Հյուսիսային պողոտայով։

Վարչապետի խոսնակ Արման Եղոյանին հարցրինք, թե Մերկելի ու Փաշինյանի զբոսանքը արարողակարգո՞վ էր սահմանված, թե կանցլերն է նման ցանկություն հայտնել, ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին`գաղտնիք չէ, բայց ես չեմ այդ հարցին պատասխանողը։

Հյուսիսային պողոտայում հավաքված քաղաքացիները վանկարկում էին նախ վարչապետի անունը, իսկ հետո՝ դուխով, ավելի համառներն էլ լուսանկարվում էին վարչապետի ու կանցլերի հետ։

Նշենք, որ նրանց ուղեկցում էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

Այնուհետև Անգելա Մերկելը մուտք գործեց «Ալեքսանդր» հյուրանոց, որտեղի նախագահական համարում էլ, ամենայն հավանականությամ, կգիշերի Գերմանիայի կանցլերը։

Մեկնաբանություն
X