Իսկ մենք հարցազրույց չենք վերցնում Ձեզ նման ցածրորակ քաղաքապետից

Հրազդանի քաղաքապետարանում հանդիպեցինք քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին եւ առաջարկեցինք օր ու ժամ պամանավորվել հարցազրույցի համար: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, ի զարմանս մեզ, արձագանքեց. «Ես ձեր նման ցածրորակ տեղական հեռուստաընկերությանը հարցազրույց չեմ տալիս»:

Ուղղեցինք, որ մենք տեղական հեռուստաընկերություն չենք, այլ «Հրապարակ» օրաթերթն ենք ներկայացնում. «Առավել եւս այդ կայքը, որ Հայաստանով մեկ տարածվում է»,- ասաց ու մտավ իր աշխատասենյակը: Հավանաբար տիկինը նեղվել էր «Հրապարակ» թերթում տպագրված հոդվածից, որտեղ գրել էինք, որ նախկին կադրերին հանում են, նշանակվում են Սասուն Միքայելյանի մերձավորներն ու կողմնակիցները:

Ի դեպ, դեռ 10 օր առաջ քաղաքապետուհին պատրաստվում էր հանդես գալ ասուլիսով, բայց չգիտես ինչու այն տեղի չունեցավ: Տիկինը հավանաբար չի գիտակցում, որ իր աշխատանքի մեջ մտնում է նաեւ լրագրողների հարցերին պատասխանելը, իսկ այ լրատվամիջոցին ցածրորակ անվանելը ոչ միայն իր պարտականությունների մեջ չի մտնում, այլեւ իրավասությունների գերազանցում է նշանակում:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X