Երևանի գիշերային կյանքը

  1. Pahest

Սա հիանալի վայր է նշելու ծննդյան տարեդարձները, կազմակերպելու ընկերական հավաքույթներ։ Դիջեյը վարպետորեն միքսում է ժամանակակից հիթերն ու 90-ականների ռետրո երաժշտությունը։ Առավելություններ։ Ակումբների համար անսպասելի համեղ խոհանոց, ռեստորանային մակարդակի սպասարկում։ Անվտագությունը հսկում է անցուդարձը և հետևում, որ ակումբում չափից դուրս մարդիկ չլինեն։ Արդյունքում ակումբն ավելի հարմարավետ է դառնում պարելու համար։ Պարահրապարկում կարող ես տեսնել հմայիչ տղամարդկանց։ Թերություններ։ Շաբաթ և կիրակի օրերին առանց նախապես տեղերն ամբարգրելու «չես կարող հայտնվել ակումբում»։ Բարմենի սեղանի մոտ կանգնելն անհարմար է։ Հրդեհային անվտանգության մասին լավ է չմտածել։

  1. Club 12

Վերանորոգումից հետո վերաբացված ակումբն ամեն ինչ անում է, որ կենդանի բենդի ելույթի առաջին իսկ րոպեից «նետվես պարահրապարակ»։ Black eyed peas, Agilera, Manhattan Transfer, Ագուտինի և այլ սիրված հիթերի կատարման ժամանակ զարմանում ես՝ ինչո՞ւ է ակումբ մուտքն այդքան էժան։ Իսկ պարող գեղեցիկ մատուցողները մթնոլորտը դարձնում են ավելի լավը և ստեղծում են ընդհանուր զվարճանք։ Առավելություններ։ Տպավորիչ մուտք գորգի վրայով՝ ուղեկցողների ընկերակցությամբ։ Կատարումների բարձր որակ և կենդանի ձայն։ Թերություններ։ Պարահրապարակում կարելի է տեսնել երեխաների և նրանցով զմայլվող ծնողների։

  1. Forty Four Opera Suite

Հյուրանոցի տանիքում գտնվող ակումբը հավաքում է ոսկե (և ոչ միայն) երիտասարդության (և ոչ միայն) ներկայացուցիչների։ Տանիքից հիանալի երևում է գիշերային Երևանն ու Կասկադը։ Չնայած պարային բարձր երաժշտությանը, այստեղ իշխում է հանգիստ մթնոլորտ։ Ակումբ հաճախողները, ինչպես և երաժշտությունը, բավականին ֆլեգամտիկ և մշտական են։ Եթե այստեղ հաճախել ամեն օր, ապա կարելի է հանդիպել նույն մարդկանց, որոնք նստած են նույն սեղանների շուրջ։ Սա ստեղծում է դեժավյուի զգացողություն։ Առավելություններ։ Գեղեցիկ տեսարան, գեղեցիկ հագնված մարդիկ, ծանոթ դեմքեր։ Թերություններ։ Ձանձրալի է և անորոշ։ Խոսելու համար բավականին աղմկոտ վայր է, պարելու համար բավականաչափ տեղ չկա։

  1. Ակումբ 11

Ժամանակի մեքենա դեպի 90-ականներ։ Պարահրապարակում պարում են կարծես նույն մարդիկ, որոնք 20 տարի առաջ առույգ թռվռում էին Snap և It's my life երգերի ներքո։ Առավելություններ։ Մարդիկ, որոնք գալիս են պարելու համար։ Թերություններ։ Ակումբում ծխախոտի հոտ է, տհաճ է, կարելի է ասել, որ չկան գեղեցիկ կանայք։

  1. Կանտալուպ

Փոքր ծխաղտոտված նկուղ՝ կանացի XXXL կարմիր վարտիքներով, որտեղ գլխավերևումդ պարում են, եթե համընկնում են երկու գործոններ՝ ինքնաբերաբար «իրար հետ խոսակցություններ» և շատ ալկոհոլ։ Դրանք հաճախ այնտեղ համընկնում են։ Առավելություններ։ նվազագույն պաթոս, տնային մթնոլորտ Թերություններ։ Տոթ է, ծխաղտոտված և շատ նեղ։

  1. Amigo Լատինո պարերի ակումբ, որտեղ գրեթե չկան պատահական մարդիկ։ Կոնքերով այստեղ պտտացնում են պրոֆեսիոնալ կերպով, հաճախ կազմակերպվում են «մաստեր կլասսեր» Առավելություններ։ Մեծաթիվ գեղեցիկ տղաներ, որոնք եկել են իսկապես պարելու համար։ Կենդանի երաժշտություն հանգստյան օրերին։ Թերություններ։ Ծխաղտոտված է։ Պետք է հետևել միջոցառումների ժամանակացույցին։

  2. Basement

Իսկական գիշերային ակումբ՝ բառի դասական իմաստով՝ ճիշտ երաժշտություն, ռեյվ, կենտորոնում կանգնած դիջեյ, կապույտ ատամներ, նեոնային զուգարաններ, հարբած խոսակցություններ, միզելու համար հերթեր։ Այցելուները երիտասարդներ են, որոնց բավական չէին պարերը Forty Four, Pahest ակումբներում։ Առավելություններ։ Արգելված է շինության ներսում ծխելը։ Թերություններ։ Թվում է՝ «ցկցկոցի» այդպիսի ֆորմատը մենք վաղուց անցել ենք։

Մարինա Սախինովա

Մեկնաբանություն
X