«Հրապարակ»․ Ներքաղաքական խմորումներ՝ Ղարաբաղում

Ղարաբաղում եւս ներքաղաքական խմորումներ են սկսվել, քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել առաջիկա ընտրություններին՝ հայաստանյան իրադարձությունների սցենարով։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Արցախում ձեւավորված «Լույս Արցախին» նախաձեռնության ակտիվիստները ծրագրում են շարժումը կուսակցություն դարձնել։

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց շարժման նախաձեռնողներից մեկը՝ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։ Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ձեւավորվեց այս տարվա մայիսի վերջերին, այն հանդես է գալիս համախմբման եւ տեղի իշխանություններին հեռացնելու լոզունգներով: Ի դեպ, նախաձեռնության անդամ է նաեւ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի եղբայրը` Վաչիկ Բալասանյանը: Բադասյանն ասաց, որ դեռեւս հայտնի չէ՝ կուսակցությունը հանդես կգա նո՞ւյն, թե՞ նոր անունով։

Մեկնաբանություն
X