Ռեֆորմիստները՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ (տեսանյութ)

Եվս մեկ քաղաքական ուժ՝ Ռեֆորմիստների կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու սպասվելիք ընտրություններին։ Այդ մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ևս մեկ անգամ հայտարարեց կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Վահան Բաբայանը։ Նա նշեց, որ իրենք պետականամետ կուսակցություն են, և առաջարկում են ընթանալ բարփոխումների ճանապարհով։

Հարցրինք, թե քաղաքական իմաստով ընդդիմությո՞ւն են իշխող «Քաղաքացիական պայմանագրին», թե՞ պատրաստվում են կոալիցիա կազմել՝ նկատի ունենալով , որ կանխավ հայտարարվել էր, որ մասնակցելու են նաև սպասվելիք խորհրդարանական ընտրություններին։ Բաբայանը պաստասխանեց, որ եթեներով հարցերին շատ դժվար է պատասխանել, դա ցույց կտան ընտրությունների արդյունքներն ու բուն ընտրական գործընթացը, սակայն նշեց, որ չի կարող չասել, որ նոր իշխանությունների կողմից լուրջ պայքար է մղվում կոռուպցիայի դեմ՝ հավելելով, որ հավատում է ավագանու ընտրությունների արդար և թափանցիկ ընթացքին։

Բաբայանը նաև խոսեց Փաշինյանի ելույթի մի քանի դրվագների և արված հայտարարությունների մասին՝ նշելով, որ Փաշինյանի կեցվածքից նույն ընդդիմադիր գործչի տպավորությունն է ստանում, և երկրի ղեկավարը իր հայտարարություններում պետք է զուսպ լինի։ Բաբայանը նաև անդրադարձավ անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վարչապետի առաջարկած գաղափարին՝ ասելով, որ չի հասկանում, թե ինչ փոխհարաբերություններ դրանք պետք է ունենան դատական մարմինների հետ, գալիս են նրանց փոխարինելո՞ւ, թե՞ լրացնելու։

Մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X