Դավիթ Բեկի եւ Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում կգործարկվեն ձայնաազդանշանային սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ անբավարար տեսողությամբ հետիոտների երթեւեկության անվտանգության բարելավման նպատակով Երեւան քաղաքի Դավիթ Բեկի եւ Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում առկա հետիոտնային լուսացույցների հետ միասին 2018թ. օգոստոսի 24-ից կգործարկվեն նաեւ ձայնաազդանշանային սարքեր, որոնց ձայնային ազդանշանները կմիանան եւ կանջատվեն հետիոտնային լուսացույցների կանաչ ազդանշանների հետ միաժամանակ:

Մեկնաբանություն
X