Բնակիչները ներխուժել են Մարալիկի քաղաքապետարան

Մի խումբ բնակիչներ քիչ առաջ ներխուժել են Մարալիկի քաղաքապետարան՝ պահանջելով քաղաքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը։

Մարալիկի քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ ներխուժած անձինք այժմ հեռացել են․ «Մի 10-15 հոգի էին, էս պահին ամեն ինչ նորմալ է։ Ինձ թվում է ՝ անձնական խնդիրներ են, որովհետեւ քաղաքական մոտիվներ չկան։ Ես չգիտեմ, ուղղակի ժամանակին համահունչ իրենք էլ որոշում են ինչ-որ բան անել»։

Մեր զրուցակցի խոսքով՝ ցուցարարները չեն հանդիպել քաղաքապետին, քանի որ վերջինս համայնքներում է եղել, զրուցել են փոխքաղաքապետի հետ եւ հեռացել։ Ոստիկանությունը տեղում է եղել։

Մեկնաբանություն
X