Մերկելի՝ տարածաշրջան այցի գլխավոր նպատակը Փաշինյանին հանդիպելն է․ վրացի փորձագետ

Այսօր կմեկնարկի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջանային այցը։ Նրա առաջին կանգառը Թբիլիսին է։ Վաղը նա կժամանի Հայաստան, օգոստոսի 25-ին՝ Ադրբեջան։ Վրացի փորձագետ Վախթանգ Մայիսայան «Eurasia Daily»-ի հետ զրույցում ասել է, որ կանցլերի տարածաշրջանային այցի գլխավոր նպատակը ՀՀ նոր ղեկավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթանալն է․«Կարծում եմ «ձեռքի հետ» Մերկելը որոշել է այցելել նաև Վրաստան և Ադրբեջան»։

Վրաստանում Անգելա Մերկելը ծրագրում է հանդիպել նախագահ Գեորգի Մարգելաշվիլիի և վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։ Վերջինս հայտարարել է, որ Մերկելի այցը հաստատում է Վրաստանի՝ ԵՄ հուսալի գործընկեր լինելը։ Վրաստանի արգործնախարարի տեղակալ Վախթանգ Մախարոբլաշվիլին հայտնել է, որ Մերկելի այցը կնպաստի վրաց-ռուսական հարաբերությունների լավացմանը։

Մեկնաբանություն
X