ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Կառավարությունը երկար-բարակ քննարկելուց հետո ի վերջո հաստատեց Սևանա լճից հավելյալ 40 մլն խորանարդ մետր ջրառ կատարելու նախագիծը։ Այն հաստատելու համար անհրաժեշտ է խորհրդարանում հարցը դնել քննարկման և ընդունել։ Ու քանի որ խորհդարանն այս օրերին գտնվում է արձակուրդում, իսկ հերթական նստաշրջանն էլ սեպտեմբերին է, իսկ ջրառը պետք է շուտ կատարվի՝ ոռոգման նպատակով, դրա համար կառավարությունը դիմել է Ազգային ժողովին, որ արտահերթ նստաշրջան գումարի այս հարցով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մտադիր էին ավելի շուտ հրավիրել արտահերթ նստաշրջանը, բայց ինքը խոսել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ, և որոշել են օգոստոսի 28-ին հրավիրել, որպեսզի պատգամավորները վերադարձած լինեն արձակուրդից։

Մեկնաբանություն
X