Հրդեհ Քուչակ գյուղում. այրվել է կուտակված անասնակերը

Օգոստոսի 23-ին, ժամը 02:24-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:08-ին, մարվել՝ 07:35-ին:

Այրվել է Քուչակ գյուղի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում կուտակած մոտ 600 հակ անասնակերը:

Մեկնաբանություն
X