Մամուլի տեսություն

«Փաստ». Քննարկվում է գյուղատնտեսական ապահովագրության խնդիրը. կամավո՞ր կլինի, թե՞ պարտադիր

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կարկուտը, ցրտահարությունն ու այլ բնական երեւույթներ գրեթե ամեն տարի էական վնասներ են հասցնում գյուղատնտեսությանը՝ հաճախ գյուղացիներին ու ֆերմերներին թողնելով դատարկաձեռն՝ իրենց վարկերի դեմ հանդիման շիվարած: Արդյունքում տարիներ շարունակ իրականացվել են հաշվարկներ ու պետության կողմից տրամադրվել կամ չեն տրամադրվել փոխհատուցումներ:

Թեկուզ տրամադրվածներն էլ մեծամասամբ ընդամենը սրտհովանքի չափ են եղել, այդուամենայնիվ պետբյուջեից պարբերաբար զգալի գումարներ են ծախսվել այդ ուղղությամբ՝ միեւնույն ժամանակ չմեղմացնելով գյուղացիների ու ֆերմերների դժգոհությունն ու անելանելիությունը:

«Փաստի» տեղեկություններով, ներկայումս կառավարությունում քննարկում են ստեղծված վիճակից դուրս գալու ելքերը: Հաշվի առնելով, որ պարտադիր գյուղատնտեսական ապահովագրությունը շատ մեծ աղմուկ կբարձրացնի, որպես տարբերակ առաջարկվում է այնպիսի օրենսդրական փոփոխություն, երբ ապահովագրությունը կլինի կամավոր, սակայն ապահովագրություն չունեցող տնտեսությունները այլեւս պետբյուջեից փոխհատուցում չեն ստանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X