Հրապարակային եմ հիշեցնում, Սերժ ջան. Փաշինյանը Թանկյանին հիշեցրել է Հայաստանում բնակարան գնելու մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին հիշեցրել է Հայաստանում բնակարան գնելու մասին: Նա, մասնավորապես, ասել է․

«Սերժ Թանկյանը, երբ եկել էր, խոստացավ, որ Հայաստանում բնակարան է գնելու: Չգիտեմ՝ արե՞լ է, թե՞ ՝ոչ: Հրապարակային եմ հիշեցնում, Սերժ ջան, չեմ ուզում անձնականով հիշեցնել, մենք պայմանավորվել ենք, էլ չեմ ասում, որ պիտի քննարկեինք Հայաստանում ավելի երկար ժամանակ անցկացնելու հնարավորությունդ»։

Մեկնաբանություն
X