Թբիլիսի քաղաքում տեղի ունեցած վթարից տուժած ՀՀ քաղաքացուն տեղափոխել են Հայաստան

Օգոստոսի 22-ին, ժամը 16:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ տուժած Նանե Խաչատրյանը (ծնված 2011 թ.) և Անի Ավանեսյանը (ծնված 1986 թ.) դուրս են գրվել համապատասխանաբար Իյաշվիլի մանկական և «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» բժշկական կենտրոններից: Մնացյալ տուժածների առողջական վիճակը դեռ նույնն է:

***

Օգոստոսի 21-ին, ժամը 20:30-ի սահմաններում «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Անժելա Շալվարյանը (ծնված 1970 թ.) տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ բուժումը շարունակելու նպատակով:

Մեկնաբանություն
X