Գառնիում ապօրինի թմրամիջոց մշակելու և օգտագործելու դեպք է գրանցվել. տեսանյութ

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության Գառնիի բաժանմունքի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գողթ գյուղի բնակիչ Գարեգին Գինոսյանը թմրանյութ է պահում և օգտագործում։ Ձեռք բերված տեղեկությունների համաձայն, Գինոսյանը իր տանը և այգում զբաղվում էր թմարմիջոցի ապօրինի մշակմամբ, տանը և կից շինության տարածքում պահում «մարխուաննա»։

Օգոստոսի 14-ին նշված փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում, ոստիկանության ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները, Գառնիի բաժանմունքի քրեական հետախույզների հետ, հիշյալ տան հողամասի զննությամբ հայտնաբերել են ընդհանուր 4 կգ կշռով, 25 մշակված կանեփանման բույս։

Հայտնաբերվածն առգրավվել է։

Նշանակվել փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանություն
X