Պարոն վարչապետ, էս ի՞նչ ա կատարվում, էլի հին կարգե՞րն են (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է հայ-չինական դպրոցի բացմանը: Երբ վարչապետը ժամանեց դպրոց, անվտանգության աշխատակիցները նրա մուտքից հետո փակեցին դարպասն ու թույլ չտվեցին այլ անձանց մուտք գործել շենքի բակ: Դրանից մի տղամարդ աղմուկ բարձրացրեց. «Պարոն վարչապետ, էս ի՞նչ ա կատարվում, էլի հին կարգե՞րն են»,-բղավում էր տղամարդը, ով ուզում էր ընդամենը մտնել բակ և բակից հետևել միջոցառմանը: Տղամարդուն անվտանգության աշխատակիցները փորձեցին հանգստացնել, որ չաղմկի, հետո միջամտեցին դրսում հավաքված քաղաքացիները՝ հորդորելով աղմուկ չբարձրացնել:

Ի վերջո, անվտանգության աշխատակիցները որոշեցին տղամարդուն ներս թողնել: Նա էլ զարմացավ, թե էդ ո՞նց եղավ, որ չէին թողնում, հանկարծ որոշեցին թողնել: Ավելի ուշ վարչապետը, ով այդ ընթացքում զրուցում էր Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ, հարցրեց իր թիկնապահներից մեկին, թե ի՞նչ էր պատահել: Իմանալով եղելությունը՝ նա հանձնարարեց թողնել, թող բոլորն էլ ներս մտնեն: Դրանից հետո դրսում հավաքվածները, ով վարչապետին ծափերով էին դիմավորել, անարգել մտան ներս:

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X