Ավագանու ընտրություններին «Ելք»-ի ոչ միասնական մասնակցությունը մարտավարական քայլ է

Չնայած «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները Նիկոլ Փաշինյանի հետ մեկ թիմով չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, սակայն պնդում են, որ դա դեռ չի գուժում «Ելք»-ի պառակտումը: Որոշ տեղեկություններով՝ սա մարտավարական քայլ է, որ Փաշինյանը յուրայիններով հնարավորինս լայն ներկայացվածություն ունենա քաղաքային իշխանությունում, և դա արվի դեմոկրատական տարբերակով:

Իսկ հետագայում նրանք կոալիցիոն սկզբունքով կհամագործակցեն ավագանիում: Թեև եթե պարզվի, որ սա ռեալ ծրագիր է, Զեյնալյանը 7 ձայն կկորցնի՝ նրանք քվեարկելու են ընդդեմ Հայկ Մարությանի: Իսկ ԱԺ ընտրություններին չի բացառվում, որ միասին մասնակցեն: Ի դեպ, երեկ վերջապես պաշտոնապես հաստատվեց, որ «Հանրապետություն» կուսակցության անդամ, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կգլխավորի «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների Երևանի ավագանու միասնական ցուցակը։

Մեկնաբանություն
X