«Ժողովուրդ». Էջմիածնում փակվել են Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո փակվել են Էջմիածնում նրա ընտանիքին պատկանող գազալցակայանները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում գտնվող գազալցակայանը, որը տարիներ շարունակ վտանգավոր է եղել մարդկանց կյանքի համար, ապամոնտաժվել է: Նույն ճակատագրին է արժանացել նաեւ Մարգարա-Էջմիածին տանող գազալցակայանը, որը եւս կապվում է Գրիգորյանների հետ: Բացի այս, Գրիգորյաններին պատկանող Էջմիածնի «Ունիվերմագ»-ի, ինչպես նաեւ «Լեժանկա» կոչվող առեւտրի կետերի տաղավարների վարձերը զգալի նվազել են:

«Լեժանկա»-ի առեւտրականները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Գրիգորյանները կատարվածից հետո վախեցած նվազեցրել են տաղավարի վարձը՝ 60 հազարից դարձնելով 30 հազար դրամ:

Նշենք, որ այս տարածքում մարդիկ «լեժանկաների» վրա հագուստ եւ այլ իրեր են վաճառում, իսկ տարածքը պատկանում է Մանվել Գրիգորյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X