Օսիպյանը «Սասնա ծռերի» գործով պատրաստ է դատարան ներկայանալ

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը համարում է, որ ինքը պատանդի կարգավիճակում է եղել ՊՊԾ գնդի ներսում։ Այս մասին այսօր նա հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւ չցանկացավ գնահատական տալ այդ իրադարձություններին։

Հարցին՝ ազատվելուց հետո իր որոշումո՞վ է անմիջապես անցել աշխատանքի, ոստիկանապետը պատասխանեց․ «Ես ազատվելուց հետո անմիջապես իմ նախաձեռնությամբ որոշեցի, գտա, որ իմ կարիքը կա, որպեսզի ես կանգնեմ իմ գործընկերների կողքին, որպեսզի իմ եղած տարիների փորձը օգտակար լինի այդ գործընթացում»։

«Ծռերը» հերոսնե՞ր են, թե՞ մոլորյալների, Օսիպյանը պատասխանեց․ «Այո, ես ունեմ հստակ իմ գնահատականը այս ամեն ինչին, բայց կանդրադառնամ հետո, իսկ հերոսնե՞ր են, թե՞ չէ, կգնահատի դատարանը, ժողովուրդը, պատմությունը»։

Նա նաեւ նշեց, որ կաշկանդված չէ այդ գործով, հարկ եղած դեպքում կներկայանա դատարան․ « Դատաքննության վերաբերյալ որևէ դիրքորոշում չեմ հայտնի, քանի որ արդարադատությունը ՀՀ-ում իրականացնում է դատարանը։ Ինչ վերաբերում է ինձ հրավիրելուն, ապա ես դեռ չեմ հրավիրվել դատարան, և երբ հրավիրվեմ, ապա կաշկանդված չեմ և կներկայանամ դատարան»:

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X