Արցախի հերոսը հերոս է․․․․մայկով, առանց մայկա․ Մանվել Գրիգորյանի փաստաբան

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի Ընկերներ, լրագրողներ, ուզողներ և հատկապես՝ չուզողներ, գիտեմ, որ անհամբեր սպասում էիք այս գրառմանը, Եվ ուրեմն՝

Արցախի հերոսը ՀԵՐՈՍ Է..... մայկով, առանց մայկա, մեկուսարանում, ազատության մեջ, ՀՀ-ում, Արցախում, արտերկրում, ընկերների, թշնամիների, դավաճանների, չկողմնորոշվածների, սխալվածների շրջապատում և ամենուրեք, իսկ նրա չուզողը՝ Աբիժնիկ բոլոր նույն աշխարահագրական վայրերում։ Հերոսի սիրտը մեծ ու հզոր է, կյանքի պայքար մղելուց, նա միևնույն է չի մանրանալու։ Սրանից ավել մեկնաբանություն չի լինելու....առայժմ....թող թույլ տված ունեցողները մտածեն՝ թե ո՞նց պիտի իրենց խուրդա լինելը կոծկեն»։

Հիշեցնենք, որ երեկ «Հայկական ժամանակ»-ը հրապարակել էր Մանվել Գրիգորյանի լուսանկարը՝ ԱԱԾ մեկուսարանից։

Մեկնաբանություն
X